16․11․2016-ին մենք մեր դպրոցում հանդիպեցինք վիրաբույժ՝ Սեյրան Հովհաննիսյանի հետ։ Մենք խոսացինք քթով շնչելու վերաբերյալ։ Պարզվում է, որ օդը անցնելով քթի խոռոչով տաքանում է, մաքրվում է փոշուց, որոշ մանրէներից, հետո նոր հասնում թոքեր։ Շատ կարևոր է նաև քթի միջնապատի ուղիղ լինելը, քանի որ հակառակ դեպքում թթվածինը անհրաժեշտ քանակով չի հասնում օրգաններին և օրգանիզմը ընկնում է թթվածնային քաղցի մեջ։Պարզվում է , որ չի կարելի վիրահատել քիթը միչև սեռահասուն դառնալը, քանի որ, քթի ոսկորները նույնպես աճում են և կարող են բերել հետվիրահատական բարդությունների։