Ճամբարային հաշվետվություն

Իմ կարծիքով այս տարվա ճամբարը ամենահագեցածն էր: Ճամբարը տևեց 3 շաբաթ: Մենք այդ ընթացքում շատ վայրեր այցելեցինք և շատ նախագծերի մասնակցեցինք: Թե ուր գնացինք կարող եք տեսնել իմ բլոգում: Ես գիտագործնական հավաքի կլոր սեղանների ուղիղ եթերը ապահովողն էի: Ինձ համար դա շատ կարևոր և պատասխանատու պարտականություն էր: Ես նաև եղել եմ դիջիթեքի հայտերը ընդհունողներից մեկը: Բացի դրանից ես իմ ընկերոջ` Արենի հետ մանակցել ենք դիջիթեքին: Նաև մասնակցել եմ դիջիթեքյան շաբաթի վարպետության դասերին:

Оставьте комментарий